19:47  ,  15 նոյեմբերի, 2018

Պրեմյեր լիգայի ակումբները կողմ քվեարկեցին կրկնապատկերի համակարգին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում հաջորդ մրցաշրջանից կգործի կրկնապատկերի մրցավարական օգնության համակարգը, հաղորդում է AP-ն: Պրեմյեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել հատուկ նիստում:

Համակարգն արդեն փորձարկվել է Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկություններում:

Հիշեցնենք, որ համակարգն արդեն գործում է Իսպանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնություններում: Չեմպիոնների լիգայում այն գործարկվելու է հաջորդ մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում