Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում հաջորդ մրցաշրջանից կգործի կրկնապատկերի մրցավարական օգնության համակարգը, հաղորդում է AP-ն: Պրեմյեր լիգայի բոլոր ակումբները կողմ են քվեարկել հատուկ նիստում:
Համակարգն արդեն փորձարկվել է Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկություններում:
Հիշեցնենք, որ համակարգն արդեն գործում է Իսպանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնություններում: Չեմպիոնների լիգայում այն գործարկվելու է հաջորդ մրցաշրջանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում