18:50  ,  15 նոյեմբերի, 2018

Ջոկովիչ. Խաչանովը, Զվերեւը, Ցիցիպասը, Չորիչը եկող սերնդի առաջատարներն են

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նշել է այն երիտասարդներին, որոնք կլինեն համաշխարհային թենիսում եկող սերնդի առաջատարները:

«Ալեքսանդր Զվերեւը, Կարեն Խաչանովը, Ստեֆանոս Ցիցիպասը եւ Բորնա Չորիչը կլինեն առաջիկա տարիներին համաշխարհային թենիսի առաջատարները: Կարծում եմ՝ թենիսը լավ ձեռքերում են: Բայց ավագ սերունդը դեռ չի պատրաստվում հանձնվել: Մենք փորձում ենք աշխատել խելքով, որպեսզի կարողանանք առավելագույն արդյունավետությամբ մարզվել եւ արդյունքներ ունենալ: Չգիտեմ, թե ինչքան կդիմանանք»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Give me Sport-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Մասթերսում» Խաչանովը եզրափակիչում հաղթել էր Ջոկովիչին: 2009 թվականից հետո Խաչանովն առաջին ռուսաստանցին է, որը հաղթում է «Մասթերս» շարքի մրցաշարում: Նախորդ անգամ դա հաջողվել էր Նիկոլայ Դավիդենկոյին, որը 12 տարի առաջ հաղթել էր Շանհայի մրցաշարում: 

Բացի այդ, Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ