18:21  ,  15 նոյեմբերի, 2018

Ուեյն Ռունին ցանկանում է սկսել մարզչական կարիերա

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է ապագայում զբաղվել մարզչական գործունեությամբ:

«Այո, ինձ հետաքրքիր է մարզիչի աշխատանքը եւ ցանկանում եմ սկսել մարզչական կարիերա»,- Ռունիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Այդ մասին Ռունին պատասխանել է մանչեսթերյան ակումբում իր նախկին խաղընկերներ Մայքլ Կարիկին եւ Ռայան Գիգսին, որոնք ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել են մարզչական աշխատանքի:

Ռունին կարիերան Անգլիայի հավաքականում ավարտել է 2016 թվականին, իսկ նոյեմբերի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ազգային թիմում կանցկացնի վերջին հանդիպումը՝ 120-րդը: Ընկերական, բարեգործական խաղում Անգլիայի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում