17:44  ,  15 նոյեմբերի, 2018

Նգոլո Կանտեն համաձայնության է հասել «Չելսիի» հետ

Լոնդոնի «Չելսիի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն համաձայնության է հասել անգլիական ակումբի ղեկավարության հետ պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է L`Equipe-ը:

Նգոլո Կանտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նոր պայմանագրով կբարձրանա ֆուտբոլիստի աշխատավարձը:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսիում» մասնակցել է 16 հանդիպման, խփել է  1 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Կանտեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս