17:10  ,  15 նոյեմբերի, 2018

Դիեգո Սիմեոնեն ամենաբարձր վարձատրվողը կլինի «Աթլետիկոյում»

Մադրիդի «Աթլետիկոն» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ փոխհամաձայնության է եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Marca-ի համաձայն՝ նոր պայմանագրով արգենտինացի մասնագետն ամենաբարձր վարձատրվողը կլինի իսպանական ակումբում: Սիմեոնեն կստանա ավելի շատ, քան աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, որի տարեկան աշխատավարձը մոտ 20 միլիոն եվրո է:

48-ամյա Սիմեոնեն 2014 թվականից է գլխավորում «Աթլետիկոն», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, հաղթել է Եվրոպայի լիգայում ու 2 անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս