16:09  ,  15 նոյեմբերի, 2018

«Բավարիան» աչք է դրել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի վրա

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Ֆրակֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին:

Bild-ի համաձայն՝ Սերբիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը, որը նախորդ մրցաշրջանում նրա հետ աշխատել է «Այնտրախտում»:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Յովիչը խփել է 9 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նա 2016-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» է տեղափոխվել «Այնտրախտ»:

Հիշեցնենք, որ վերջերս Յովիչը դարձել էր Բունդեսլիգայի մեկ խաղում 5 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Դյուսելդորֆի» դեմ խաղում (7:1) նա ռեկորդը գրանցել էր 20 տարեկան 300 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում