14:42  ,  15 նոյեմբերի, 2018

Ցինցինատի. Հովհաննես Գաբուզյանը լրացուցիչ ցուցանիշներով է զիջել մրցաշարի հաղթողին

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանը երկրորդ տեղն է գրավել ԱՄՆ Ցինցինատի քաղաքում անցկացված Kings Island Open շախմատային մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 7 հնարավորից հավաքել է 4.5 միավոր եւ ռուս Անդրեյ Ստուկոպինի հետ բաժանել 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է ճանաչվել ռուս գրոսմայստերը:

Երկրորդ տեղ գրավելու համար Հովհաննես Գաբուզյանը կստանա 1800 դոլար պարգեւավճար: Մրցաշարին մասնակցել են 47 շախմատիստներ (8 գրոսմայստեր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում