12:09  ,  15 նոյեմբերի, 2018

«Բարսելոնայի» ղեկավարությունը Դեմբելեին խնդրել է փոխել իր վարքը

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ակումբի գլխավոր տնօրեն Խոսեպ Սեգուրան ու տեխնիկական քարտուղար Էրիկ Աբիդալը հանդեպել են աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալի հետ, տեղեկացնում է Marca-ն:

Կատալոնական ակումբի ղեկավարությունը խնդրել է, որ 21-ամյա ֆուտբոլիստն ավելի պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերի աշխատանքին՝ չուշանա մարզումներից եւ շարունակի հարմարվելու գործընթացը թիմում: Նշվում է, որ Դեմբելեն իսպաներեն չիմանալու պատճառով գրեթե չի հաղորդակցվում իր ակումբակիցների հետ՝ բացառությամբ ֆրանսիացիներ Սամյուել Ումտիտիի ու Կլեման Լանգլեի:

Հիշեցնենք, որ Դեմբելեն անցած ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բարսելոնա», որը 126.5 միլիոն դոլար է վճարել տրանսֆերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում