13:25  ,  15 նոյեմբերի, 2018

Ստիվեն Կարին եւս 5 խաղ չի օգնի «Գոլդեն Սթեյտին»

«Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Ստիվեն Կարին շարունակում է վերականգնվել աճուկի հատվածի մկանային վնասվածքից:

The Athletic-ի համաձայն՝ 30-ամյա ամերիկացին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոնին չի օգնի նվազագույնն առաջիկա 5 խաղերում: Կարիի հերթական հետազոտությունը տեղի կունենա 10 օրից:

Ստիվեն Կարին նախորդ անգամ խաղահրապարակ է դուրս եկել «Միլուոկիի» դեմ խաղում, որը կայացել է նոյեմբերի 9-ին: Այս մրցաշրջանում նրա միջին արդյունավետությունը կազմում է 29,5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում