12:36  ,  15 նոյեմբերի, 2018

Ջիբրալթար - Հայաստան խաղի բոլոր տոմսերը սպառվել են

Ֆուտբոլի Հայաստանի ու Ջիբրալթարի ազգային հավաքականների միջեւ Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Խաղը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական:

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հայկական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում