11:40  ,  15 նոյեմբերի, 2018

44 միավոր վաստակած Լեբրոն Ջեյմսը՝ NBA-ի պատմության 5-րդ ամենաարդյունավետ բասկետբոլիստ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» 126:117 հաշվով տնային հաղթանակ է տարել «Պորտլենդի» նկատմամբ: Դա լոսանջելեսցիների չորրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 44 միավոր:

NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստիների ցուցակում 33-ամյա Ջեյմսը շրջանցել է «Լեյքերսի» նախկին կենտրոնական Ուիլտ Չեմբերլենին եւ 31 425 միավորով բարձրացել 5-րդ տեղը: Այդ ցուցանիշով նրան գերազանցում են միայն Քարիմ Աբդուլ Ջաբարը (38 387 միավոր), Կարլ Մելուունը (36 928), Կոբի Բրայանտը (33 643) եւ Մայքլ Ջորդանը (32 292):

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Ֆիլադելֆիա»՝ 111:106 (27:30, 26:22, 23:35, 35:19)
«Վաշինգտոն» – «Քլիվլենդ»՝ 119:95 (41:29, 32:23, 23:22, 23:21)
«Բոստոն» – «Չիկագո»՝ 111:82 (19:24, 32:11, 26:24, 34:23)
«Բրուքլին» – «Մայամի»՝ 107:120 (21:37, 28:24, 23:29, 35:30)
«Տորոնտո» – «Դետրոյտ»՝ 104:106 (31:26, 34:27, 23:24, 16:29)
«Միլուոկի» – «Մեմֆիս»՝ 113:116 (19:29, 26:19, 35:36, 33:32)
«Մինոսոտա» – «Նոր Օրլեան»՝ 107:100 (38:28, 29:26, 18:27, 22:19)
«Օկլահոմա» – «Նյու Յորք»՝ 128:103 (37:22, 28:27, 35:31, 28:23)
«Դալաս» – «Յուտա»՝ 118:68 (30:24, 28:22, 26:13, 34:9)
«Ֆինիքս» – «Սան Անտոնիո»՝ 116:96 (34:19, 18:29, 35:22, 29:26)
«Լեյքերս» – «Պորտլենդ»՝ 126:117 (26:33, 33:22, 38:34, 29:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում