11:06  ,  15 նոյեմբերի, 2018

Ազարը ապագայի մասին կմտածի մրցաշրջանի ավարտից հետո

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, որ ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի այս մրցաշրջանի վերջում:

«Այս պահին մտածում եմ միայն «Չելսիում» մրցելույթների մասին: Մրցաշրջանը տեւում է 7-8 ամիս, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի:

Մաուրիցիո Սարին ունի այնպիսի ֆուտբոլային փիլիսոփայություն, ինչպիսին ունեմ ես: Նա մշատպես մտածում է գնդակով աշխատանքի մասին: Մենք շատ գոհ ենք, որ ցուցադրում ենք լավ խաղ»,- Ազարի խոսքը փոխանցում է Sporza-ն:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ազարը 2012 թվականից է խաղում «Չելսիում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում