10:59  ,  15 նոյեմբերի, 2018

«Բարսելոնայի» սկաուտները կհետեւեն Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղին

Վրաստանի հավաքականի ու բելգիական «Գոնտի» հարձակվող Գերգի Չակվետաձեն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում:

Sport.es-ի համաձայն՝ կատալոնական ակումբի սկաուտները հավատարմագրվել են Վրաստանի ու Անդորրայի հավաքականների միջեւ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղին, որպեսզի հետեւեն 19-ամյա ֆուտբոլիստի խաղին: «Բարսելոնան» մեկ տարուց ավելի հետեւում է Չակվետաձեին:

Չակվետաձեն 2017-ին Թբիլիսիի «Դինամոյից» է տեղափոխվել «Գենտ», որի կազմում առաջին մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Անդորրայի դեմ խաղը Չակվետաձեի համար 6-րդը կլինի Վրաստանի ազգային հավաքականում, որի կազմում նա խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում