10:20  ,  15 նոյեմբերի, 2018

Ռանյերիի նշանակումից հետո «Ֆուլհեմն» առաջարկ է արել Վենգերին

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Ֆուլհեմը», որի գլխավոր մարզիչ նախօրեին նշանակվեց իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանյերին:

The Telegraph-ը հայտնում է, որ Ռանյերիի նշանակումից առաջ անգլիական ակումմբն առաջարկ է արել ֆրանսիացի մասնագետին, սակայն մերժում է ստացել:

Հիշեցնենք, որ Վենգերն «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»:

Կլաուդիո Ռանյերին «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր Սլավիշա Յոկանովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս