00:06  ,  15 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանին ճանաչում են նաեւ ջիբրալթարցի երեխաները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչում են նաեւ ջիբրալթարցի երեխաները:

Հայաստանի հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Ջիբրալթարում՝ պատրաստվելով Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպմանը։ Մարզումից հետո հայկական թիմի աստղի հետ լուսանկարվել են մի քանի պատանի երկրպագուներ:

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում