23:54  ,  14 նոյեմբերի, 2018

Մոդրիչ. Ռամոսի հասցեին հնչող քննադատությունը չունի մեծ նշանակություն

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պաշտպանել է Արքայական թիմի ավագ Սերխիո Ռամոսին: Նախորդ խաղերում «Ռեալի» երկրպագուները սուլել էին իսպանացի պաշտպանին: Երկրպագուների կարծիքով, ֆուտբոլիստը փչացնում է ներթիմային մթնոլորտը:

«Ռամոսը գերազանց խաղացող է եւ հզոր ավագ: Նրա հասցեին հնչող քննադատությունը չունի մեծ նշանակություն: Տպավորություն է, որ ֆուտբոլում բոլորի հիշողությունը կարճ է: Ռամոսն ուժեղ բնավորություն ունի, եւ կարծում եմ՝ նա շատ չի կենտրոնանում այդ քննադատության վրա»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մոդրիչը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում