22:20  ,  14 նոյեմբերի, 2018

Իբրահիմովիչը մոտ է «Միլան» վերադառնալուն

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է իտալական «Միլան» վերադառնալուն։ Կողմերի բանակցությունը մոտ է դրական ավարտի, հաղորդում է Sky Sport italia–ն։ 37–ամյա Իբրահիմովիչը համաձայն է խաղալ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։

«Միլանն» առաջարկում է կես տարվա պայմանագիր, մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, Իբրահիմովիչը ցանկանում է կնքել 1.5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ ֆուտբոլիստի վերադարձը տեղի կունենա հունվարին։

Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010–2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ։

ՄԼՍ–ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում