21:06  ,  14 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի մարզումը՝ Ջիբրալթարի օդանավակայանի թռիչքուղու հարեւանությամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական մարզումն է անցկացրել Ջիբրալթարում՝ պատրաստվելով Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպմանը։ Մարզումներն անցկացվում են Ջիբրալթարի օդանավակայանի հարեւանությամբ գտնվող «Վիկտորիա» ստադիոնում։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հերթական տեսանյութն է հրապարակել անսովոր պայմաններում ընթացող մարզումից։

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում