21:50  ,  14 նոյեմբերի, 2018

Աշխարհի նախկին երկրորդ ռակետը 29 տարեկանում ավարտեց կարիերան

Աշխարհի նախկին երկրորդ ռակետ, լեհ Ագնեշկա Ռադվանսկան հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Ցանկանում եմ կիսվել կյանքիս ամենակարեւոր որոշմամբ։ 13 տարվա կարիերայից հետո, որոշել եմ հեռանալ։ Հեշտ չէր։ Ուրախ եմ, որ ունեմ բազմաթիվ լավ հիշողություններ՝ WTA-ի շարքի մրցաշարերի 20 տիտղոս, WTA-ի առաջնության չեմպիոնի կոչում, Ուիմբլդոնի եզրափակիչ։

Ցավոք, այլեւս չեմ կարող մարզվել։ Հաշվի առնելով իմ առողջությունը եւ պրոֆեսիոնալ թենիսի ծանրությունը՝ ստիպված եմ ընդունել, որ այլեւս չեմ կարող լինել համապատասխան մարզավիճակում»,– Ռադվանսկայի խոսքը մեջբերում է WTA–ի մամուլի ծառայությունը։

Մարզուհին անցած ամիս հայտարարել  էր, որ ոտնաթաթի վնասվածքը թույլ չի տալիս իրեն նույնիսկ մարզակոշիկ հագնել եւ վազել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս