20:46  ,  14 նոյեմբերի, 2018

Ամփոփիչ մրցաշար. Նովակ Ջոկովիչի երկրորդ հաղթանակը

Լոնդոնում ընթացող ATP տարվա ամփոփիչ մրցաշարում առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը խմբային փուլի երկրորդ տուրում մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ տարավ երկրորդ հաղթանակն այս մրցաշարում։

1 ժամ 17 րոպե տեւած պայքարում Ջոկովիչն առավելության է հասել երկու սեթում՝ 6։4, 6։1։

Առաջին տուրում Ջոկովիչը 6։4, 6։3 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջոն Իզներին։

8 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով