20:15  ,  14 նոյեմբերի, 2018

Ռանյերին վերադարձավ անգլիական Պրեմյեր լիգա

Անգլիական «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանյերին։ Իտալացի մասնագետը փոխարինել է Սլավիշա Յոկանովիչին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Ֆուլհեմը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Ռանյերին 2016–ին «Լեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն։

Ռանյերին անցած մրցաշրջանում գլխավորում էր ֆրանսիական «Նանտը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում