17:30  ,  14 նոյեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյան. Անհնար ոչինչ չկա (ֆոտո)

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը համաշխարհային դասակարգման լավագույն 100 վերադառնալու առթիվ տորթ է պատրաստել, լուսանկարն էլ հրապարակել է Թվիթերում։ Գասպարյանը բարձրացել է 92–րդ տեղ։

Հայ մարզուհին կորտ էր վերադարձել ծնկահոդի երեք վիրահատություններից հետո։ Նրա վերականգնումը տեւեց 1 տարի 4 ամիս։

«Անհնար ոչինչ չկա։ Ես վերադարձա լավագույն 100»,– գրել է Գասպարյանը։

Այս տարի 24–ամյա մոսկվացին դարձել է Տաշքենդի մրցաշարի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում