14:41  +04,  14 նոյեմբերի, 2018

Ռունին պատմել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ կարիերան ավարտելու է MLS-ում: 33-ամյա անգլիացու խոսքով՝ նա չի ծրագրում փոխել ակումբը:

«Ծրագրում եմ կարիերաս ավարտել ԱՄՆ-ում»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին այս տարվա ամռանն է տեղափոխվել «Դի Սի Յունայթեդ», որի կազմում MLS-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 խաղի, դարձել 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: