15:12  ,  14 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը ճանաչվել է Շվեդիայի՝ 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: 24-ամյա պաշտպանն առաջին անգամ է արժանանում այդ մրցանակին:

Նախորդ տարի Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ռուսական «Կրասնոդարի» նախկին պաշտպան Անդրեաս Գրանկվիստը, որն այս տարի տեղափոխվեց շվեդական «Հելսինբորգ»: Դրանից առաջ 2007-2016-ը Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստն էր այժմ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես եկող Զլատան Իբրահիմովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում