12:10  ,  14 նոյեմբերի, 2018

MLS. Իբրահիմովիչը՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է MLS-ի այս մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել 37-ամյա ֆուտբոլիստի գոլը «Լոս Անջելեսի» դեմ կանոնավոր առաջնության խաղի (4:3) ավելացված ժամանակում:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը 22 գոլով դարձել էր MLS-ի կանոնավոր առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու եւ 9 գոլ զիջել «Ատլանտայի» վենեսուելացի հարձակվող Ժոզեֆ Մարտինեսին, որը ռմբարկուական ռեկորդ սահմանեց MLS-ում: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 31 գոլ խփել MLS-ի մեկ մրցաշրջանում: «Լոս Անջելես Գելաքսին» չէր նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում