11:14  ,  14 նոյեմբերի, 2018

Ջիբրալթար ժամանած Հայաստանի հավաքականի ուղեւորության տեսանյութը

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Ջիբրալթար ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուղեւորության տեսանյութը:

Հայ ֆուտբոլիստները Ջիբրալթար էին հասել նոյեմբերի 13-ին եւ նաեւ նախախաղային մարզում են անցկացրել «Վիկտորիա» ստադիոնում, որի խոտածածկն արհեստական է:

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում