10:58  ,  14 նոյեմբերի, 2018

Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը տարավ առաջին հաղթանակը

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում պարտությամբ մեկնարկելուց հետո երկրորդ տուրում վստահ հաղթանակ տարավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ՝ 6:2, 6:3: Մրցախաղը տեւեց 1 ժամ 8 րոպե:

Խմբի մյուս խաղում հարավաֆրիկացի Կեւին Անդորսոնը միայն մեկ գեյմ տվեց ճապոնացի Կեյ Նիսիկորիին՝ 6:0, 6:1:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Նիսիկորին հաղթել էր Ֆեդերերին, իսկ Անդերսոնն ուժեղ էր գտնվել Տիմից:

8 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս