01:08  ,  14 նոյեմբերի, 2018

Ջո Քոուլն ավարտեց կարիերան

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: 37-ամյա Քոուլի վերջին ակումբն էր ամերիկյան «Տամպա Բեյ Ռաուդիսը»:

«20 տարվա պրոֆեսիոնալ կարիերայից հետո եկել է հեռանալու ժամանակը: 716 հանդիպում, 104 գոլ 7 գերազանց ակումբներում, նաեւ Անգլիայի հավաքականում հանդես գալու պատիվ: Դա երազանք էր»,- Քոուլի խոսքը մեջբերում է «Տամպա Բեյ Ռաուդիսի» մամուլի ծառայությունը:

Քոուլի վերջին ակումբը Անգլիայի Պրեմյեր լիգայում եղել է «Քովենթրին» (2015-2016): Դրանից առաջ նա մեկ մրցաշրջան խաղացել է «Աստոն Վիլայում», երկու մրցաշրջանում՝ «Վեստ Հեմում», մեկական մրցաշրջան՝ «Լիլում» եւ «Լիվերպուլում»: Քոուլը 7 տարի անցկացրել է «Չելսիում»՝ դառնալով ակումբի լեգենդներից մեկը: Քոուլը նորամուտը նշել է 17 տարեկանում «Վեստ Հեմում»: Անգլիայի հավաքականում նա երեք անգամ հանդես է եկել աշխարհի առաջնություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում