00:37  ,  14 նոյեմբերի, 2018

Մ-23 ԱԱ. Հայաստանի 2 ըմբիշներ կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում  Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:7 հաշվով պարտվել է Ղրղզստանի ներկայացուցիչ Բալբայ Դորդոկովին: Դրանից առաջ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում 6:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Նեդյալկո Պետրովին:

Գեղամ Թորգոմյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում 2:10 հաշվով պարտվել է ռումինացի Նիկու Սամուել Օյոգին, որը հասել է եզրափակիչ, եւ հայ ըմբիշը նոյեմբերի 14-ին սփոփիչ գոտեմարտում կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար գոտեմարտի մասնակցելու համար:

Բրոնզե մեդալի համար պայքարը կշարունակի նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ): Նա 1/8 եզրափակիչում 6:9 հաշվով պարտվել է ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային, որը դուրս է եկել եզրափակիչ:

Արմեն Հակոբյանը (72 կգ) քառորդ եզրափակիչում պարտվել է ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին՝ 1:6:  Հայ ըմբիշի մրցակիցը եզրափակիչ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ  Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Սերյոժա Բերնեցյանը (77 կգ) պարտություն էին կրել նախօրեին եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում