20:12  ,  13 նոյեմբերի, 2018

Հայաստանցի տեսուչն ու մրցավարները կսպասարկեն հանդիպումներ Եվրոպայում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Սլովենիա - Նորվեգիա հանդիպման տեսուչ։

Մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները:

Մրցաշարը, որին կմասնակցեն Մալթայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Լիտվայի Մ-19 հավաքականները, կանցկացվի Մալթայում՝ նոյեմբերի 14-ից 20-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում