19:51  ,  13 նոյեմբերի, 2018

GQ-ն պարզաբանել է՝ ինչու է Սերենա Ուիլյամսի լուսանկարով տիտղոսաէջին «կին» բառը չակերտներում

GQ պարբերականն արձագանքել է աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի երկրպագուների վրդովմունքին՝ պարզաբանելով, թե ինչու է Սերենա Ուիլյամսի լուսանկարով տիտղոսաէջին «կին» բառը չակերտներում ("Woman"): Շատերը դա համարել են խտրականության դրսեւորում:

«Վերջին շրջանում դիզայներ Վիրջիլ Աբլոն հաճախ է չակերտներ օգտագործում հագուստի պրինտներում: Նա է արել "Woman" գրառումըԼ Աբլոն է հեղինակել նաեւ այն զգեստը, որով Սերենան հանդես էր եկել ԱՄՆ-ի բաց առաջնությունում»,- Թվիթերում գրել է GQ-ի ներկայացուցիչը:

Ամերիկացի թենիսիստուհին GQ ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա կին:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դարսակարգման ցուցակում 37-ամյա ամերիկացին 16-րդ տեղում է: Սերենայի վերջին մրցաշարն էր US Open-ը, որի եզրափակիչում նա սենսացիոն պարտություն էր կրել իր հայրենակից Սլոան Սթիվենսից: Այդ մրցախաղի գլխավոր մրցավարին նա մեղադրել էր սեքսիզմի մեջ եւ անվանել գող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում