19:18  ,  13 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքական վերադարձած Ալեքսանդր Կարապետյան. Պատրաստ եմ հաջորդ շրջափուլին (ֆոտո)

Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է տեւական ընդմիջումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելուն:

«Պատրաստ եմ հաջորդ շրջափուլին»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով հայկական անձնագրի եւ ինքնաթիռի տոմսի լուսանկար:

Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնության 10 հանդիպումներում Ալեքսանդր Կարապետյանը խփել է 3 գոլ, իսկ անցած մրցաշրջանում աչքի էր ընկել 29 անգամ:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու արտագնա հանդիպում Ջիբրալթարի (նոյեմբերի 16) եւ Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում