Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Միլան» - «Յուվենտուս» (0:2) խաղից հետո միլանյան ակումբի 18-ամյա պաշտպան Ռաուլ Բելանովան թուրինյան թիմի հանդերձարանում սելֆի է արել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելուց հետո է Բելանովան նկատել, որ հետին պլանում եղել է ամբողջովին մերկ Ջորջո Կիելինին՝ «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում