09:58  ,  14 նոյեմբերի, 2018

Եգիպտոսի հավաքականի նախկին ավագն ազատազրկվել է մեկ տարով

Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի նախկին ավագ Մոհամեդ Աբուտրիկան մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու պատճառով, հաղորդում է youm7.com-ը:

40-ամյա կիսապաշտպանը հարկ չի վճարել գովազդներում նկարահանվելու համար: Ազատազրկումից բացի, նա կվճարի նաեւ 41 հազար դոլար տուգանք:

Մոհամեդ Աբուտրիկան կարիերան ավարտել է 2013 թվականին: Եգիպտոսի հավաքականի կազմում անցկացրած 100 խաղերում նա խփել է 38 գոլ: Աբուտրիկան 2 անգամ դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթակիր (2006-ին եւ 2008-ին), ինչպես նաեւ 4 անգամ ճանաչվել է աֆրիկյան ակումբում հանդես եկող լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ (2006, 2008, 2012, 2013):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում