16:47  ,  13 նոյեմբերի, 2018

Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո)

«Մալինգար Թաունի» 3 ֆուտբոլիստներ «Հորսլիպի» դեմ ֆուտբոլի Իռլանդիայի միավորված լիգայի խաղից հետո ծեծի են ենթարկել հանդիպման գլխավոր մրցավար Դենիել Սվինիին, հաղորդում է BBC-ն:

Խաղից հետո ֆուտբոլիստները հետապնդել են մրցավարին եւ ծեծել նրան: Հարձակման հետեւանքով մրցավարը ստացել է քթի, ծնոտի կոտրվածք ու դեմքի այլ վնասվածքներ:

«Մալինգար Թաունի» ներկայացուցիչները մեկնաբանություններ չեն տվել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում