16:08  ,  13 նոյեմբերի, 2018

«Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից

Գյումրիի «Շիրակը» բաց նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին ուղղած նամակում «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը հորդրորել է «Շիրակի» ու երեւանյան ակումբների միջեւ խաղերը չվստահել է մրցավարների Երեւանից ու Գյումրիից:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Շիրակը» 15 խաղից հետո վաստակել է 19 միավոր եւ 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում