17:12  ,  13 նոյեմբերի, 2018

Սարսափելի վնասվածք NBA-ում

«Բրուքլինի» պաշտպան Կարիս Լեւարտը ծանր վնասվածք է ստացել «Մինեսոտայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում, փոխանցում է ESPN-ը:

Երկրորդ քառորդի վերջնամասում 24-ամյա ամերիկացին վնասել է ոտքն անհաջող վայրէջք կատարելու հետեւանքով: Նրան խաղահրապարակից դուրս են բերել պատգարակով եւ տեղափոխել հիվանդանոց:

Այս մրցաշրջանում Կարիս Լեւարտի միջին արդյունավետութոյւնը կազմում է 19 միավոր:

«Մինեսոտայի» դեմ արտագնա խաղում «Բրուքլինը» պարտվել է 113:120 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում