13:30  ,  13 նոյեմբերի, 2018

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 11 մետրանոց է վաստակել Արգենտինայի առաջնության խաղում

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության հերթական տուրում «Աթլետիկո Ուրականը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Գոդոյ Կրուզին»:

Հայաստանի հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը դաշտի տերերը մեկնարկային կազմում հանդես է եկել 80 րոպե: 45-րդ րոպեին 22-ամյա հարձակվողը վաստակել է 11 մետրանոց հարված:

Հիշեցնենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է մարտին տեղի ունեցած Էստոնիայի (0:0) եւ Լիտվայի (0:1) դեմ ընկերական հանդիպումներում, իսկ Ազգերի լիգայի խաղերին հրավեր չի ստանում ազգային թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում