14:06  ,  13 նոյեմբերի, 2018

NBA. Դյուրանտի թրիփլ-դաբլը չօգնեց «Գոլդեն Սթեյտին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» լրացուցիչ ժամանակում 116:121 հաշվով պարտվեց «Կլիպերսին»: Դա NBA-ի գործող չեմպիոնի երրորդ պարտություն էր այս մրցաշրջանում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակեց 33 միավոր եւ դարձավ նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում են «Օկլահոմայի» խաղացողները:

NBA, կանոնավոր առաջնություն

«Վաշինգտոն» – «Օռլանդո»՝ 117:109 (30:30, 25:25, 28:28, 34:26)

«Մայամի» – «Ֆիլադելֆիա»՝ 114:124 (26:32, 36:32, 28:32, 24:28)

«Տորոնտո» – «Նոր Օրլեան»՝ 110:126 (29:31, 32:35, 22:28, 27:32)

«Չիկագո» – «Դալաս»՝ 98:103 (20:25, 29:31, 26:22, 23:25)

«Մեմֆիս» – «Յուտա»՝ 88:96 (16:20, 27:20, 26:34, 19:22)

«Մինեսոտա» – «Բրուքլին»՝ 120:113 (30:31, 27:22, 36:32, 27:28)

«Օկլահոմա» – «Ֆինիքս»՝ 118:101 (32:13, 32:27, 22:35, 32:26)

«Սակրամենտո» – «Սան Անտոնիո»՝ 104:99 (25:24, 31:31, 21:21, 27:23)

«Կլիպերս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 121:116 (լրացուցիչ ժամանակում) (34:30, 30:31, 26:20, 16:25, 15:10)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում