10:59  ,  13 նոյեմբերի, 2018

Սոլարիի մեկնարկը «Ռեալում» լավագույնն է վերջին 89 տարում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սանտյագո Սոլարին վերջին 89 տարում լավագույն մարզչական մեկնարկն է գրանցել Արքայական ակումբում, հաղորդում է AS-ը:

Արգենտինացի մասնագետի մեկնարկային 4 խաղերում մադրիդցիները տարել են 4 հաղթանակ՝ խփած եւ բաց թողած գոլերի 15-2 տարբերությամբ: Դա ակումբի լավագույն ցուցանիշն է 1929 թվականից հետո:

Հիշեցնենք, որ Սանտյագո Սոլարին «Ռեալը» գլխավորել էր իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո: 42-ամյա արգենտինացին 2016 թվականից գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս