10:48  ,  13 նոյեմբերի, 2018

Ալեգրին ռեկորդային չորրորդ անգամ ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Իտալիայի առաջնության տարվա լավագույն մարզիչ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալացի մասնագետը չորրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին: Այդ ցուցանիշով Ալեգրին գերազանցեց Մարչելո Լիպիի, Անտոնիո Կոնտեի ու Ֆաբիո Կապելոյի ռեկորդը: Նրանք Իտալիայի առաջնության տարվա լավագույն մարզիչ ճանաչվել էին 3-ական անգամ:

Այս տարի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավոր մրցակիցն էր «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որն այս մրցաշրջանում աշխատում է Լոնդոնի «Չելսիում»:

Ալեգրիի Իտալիայի առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել նաեւ 2011, 2015 եւ 2016 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս