10:33  ,  13 նոյեմբերի, 2018

Սերենա Ուիլյամսը՝ տարվա կին

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա կին:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դարսակարգման ցուցակում 37-ամյա ամերիկացին 16-րդ տեղում է: Սերենայի վերջին մրցաշարն էր US Open-ը, որի եզրափակիչում նա սենսացիոն պարտություն էր կրել իր հայրենակից Սլոան Սթիվենսից: Այդ մրցախաղի գլխավոր մրցավարին նա մեղադրել էր սեքսիզմի մեջ եւ անվանել գող:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ուիլյամսն ամուսնացել էր ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ունի դուստր, որին անվանակոչել էին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում