09:50  ,  13 նոյեմբերի, 2018

Ռոնալդուն ներկա է եղել Ջոկովիչի հաղթանակին եւ փորձել որսալ գնդակը (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում 6:4, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Ջոն Իզներին: Մրցախաղը տեւել է 1 ժամ 14 րոպե:

Մրցախաղին ներկա է եղել նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դրվագներից մեկում փորձել է որսալ գնդակը:

Այս խմբի մյուս խաղում գերմանացի Ալեքսանդր Զվերեւը 2 սեթում ուժեղ է գտնվել խորվաթ Մարին Չիլիչից՝  7:6, 7:6:

8 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 18-ին: Նախորդ տարի ATP-ի ամփոփիչ մրցաշարում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել բելգիացի Դավիդ Գոֆենից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս