00:34  ,  13 նոյեմբերի, 2018

«Լիվերպուլը» հարձակվողը պաշտոնապես մեղադրվում է խաղադրույք կատարելու մեջ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Ստարիջին պաշտոնական մեղադրանք է ներկայացրել խաղադրույք կատարելու վերաբերյալ: Կանոնադրությամբ ֆուտբոլիստներին արգելված է խաղադրույքներ կատարել: Ասոցիացիայի հետաքննության արդյունքի համաձայն, Ստարիջը 2018թ. հունվարին երկու անգամ խախտել է այդ կանոնը: Սակայն հանդիպումները չեն նշվում:

Ասոցիացիան նաեւ պնդում է, որ Ստարիջը տրամադրել է տեղեկություններ, որոնք հետագայում օգտագործվել են խաղադրույքների ժամանակ:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մինչեւ նոյեմբերի 20-ը պետք է պատասխանի մեղադրանքներին: Ստարիջին սպառնում է տուգանք եւ որակազրկում:

«Լիվերպուլը» հայտնել է, որ Ստարիջը չի ընդունում մեղադրանքը, սակայն ակումբը պաշտոնական հայտարարություն կանի խնդիրը մանրամասն ուսումնասիրելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում