22:12  ,  12 նոյեմբերի, 2018

Մոնրո Արարատի գոլային փոխանցումը, Համբարձումյանը խաղացել է Կիպրոսում, Հովհաննիսյանն ու Մալաքյանը՝ Ղազախստանում

Ֆուտբոլի Կոլումբիայի Պրիմերայի 19-րդ տուրում «Բոյակա Չիկոն» տանը ոչ ոքի է խաղացել «Աթլետիկո Ուիլայի» հետ՝ 2:2:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, որը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Կիպրոսի առաջնության 9-րդ տուրում «Էնոսիսը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է ԱՊՕԵԼ-ին: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Ղազախստանի առաջնության վերջին (33-րդ) տուրում «Ժետիսուն» տանը 3:1 հաշվով հաղթել է «Ակժայիկին»: Դաշտի տերերի կազմում ամբողջ խաղն անցկացրել է Կամո Հովհաննիսյանը, իսկ Էդգար Մալաքյանը փոխարինվել է 89-րդ րոպեին:

Նշենք, որ Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Մալաքյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, Մոնրո Արարատը՝ ոչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում