21:42  ,  12 նոյեմբերի, 2018

Արմավիրում կանցկացվեն Բարձրագույն խմբի հանդիպումներ (ֆոտո)

Շարունակվում է Արմավիրի քաղաքային ստադիոնի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել են Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահներ Արմեն Մելքբեկյանը եւ Արմեն Նիկողոսյանը, հաղորդում է Արմավիրի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Արդեն պատրաստ են մեկական խաղադաշտ արհեստական եւ բնական խոտածածկով:

Վերակառուցման ավարտից հետո Արմավիրի ստադիոնը կկարողանա ընդունել Հայաստանի Բարձրագույն խմբի եւ եվրագավաթային մրցաշարերի հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով