20:08  ,  12 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը դարպասին կատարել է մեկ հարված, որը դարձել է գոլային: Հայ ֆուտբոլիստի 8 փոխանցումներից 75 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ խլել է գնդակը: Նա նաեւ մեկ խախտում է թույլ տվել: Նրա դեմ պայքարում կանոնների խախտում չի գրանցվել: Մխիթարյանը ստացել է 7.08 գնահատականը՝ լավագույնը ճանաչվելով «Արսենալի» կազմում:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին եւ 86-րդ րոպեին խփած գոլով լոնդոնյան թիմին փրկել էր պարտությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում