20:48  ,  12 նոյեմբերի, 2018

Անտոնիո Կոնտե. Կսպասեմ մինչեւ հունիս, հետո կփնտրեմ նոր աշխատանք

Նախորդ երկու մրցաշրջաններում Լոնդոնի «Չելսին» գլխավորած իտալացի Անտոնիո Կոնտեն, խոսելով Մադրիդի «Ռեալից» ստացած առաջարկի մասին, նշել է, որ նախընտրում է նոր թիմ գնալ ամռանը:

«Ես մարզիչների այն տեսակից եմ, որը նախընտրում է սպասել մինչեւ հունիս, հետո փնտրել նոր աշխատանք: Բայց հնարավոր է, որ առաջիկա 2-3 ամիսներին վերադառնա մարզչություն անելու ցանկությունս եւ ստացվի, որ ես հիմա ստեցի: Հիմա տանն եմ: Ես սովորում եմ, դիտում եմ խաղեր, հետեւում եմ գործընկերներիս աշխատանքին: Ես երջանիկ եմ Իտալիայում, բայց չեմ բացառում, որ հաջորդ աշխատանքս կլինի Իտալիայից դուրս»,- Կոնտեի խոսքը մեջբերում է AS-ը:

Կոնտեն նախկինում գլխավորել է նաեւ իտալական «Արեցոն», «Բարին», «Ատալանտան», «Սիենան», «Յուվենտուսը», Իտալիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում