19:15  ,  12 նոյեմբերի, 2018

Մեսի. Իսպանիայի առաջնությունն այս մրցաշրջանում առավել մրցունակ է, քան երբեւէ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գոհ է, որ Պրիմերայում այս մրցաշրջանում սուր մրցակցություն է:

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական թիմը տանը 3:4 հաշվով պարտվել է «Բետիսին»՝ 15 տարում առաջին անգամ սեփական խաղադաշտում բաց թողնելով չորս գոլ:

«Լավ է, որ Իսպանիայի առաջնությունն այս մրցաշրջանում առավել մրցունակ է, քան երբեւէ: Ոչինչ հեշտ չի տրվում, բոլոր թիմերն էլ հավակնում են հաղթանակի: Ես կցանկանայի, որ այսպես երկար շարունակվեր: Ես միշտ մտածել եմ, որ գլխավորը գոլերի կարեւորությունն է, ոչ թե գեղեցկությունը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիաի առաջնության 12 տուրից հետո «Բարսելոնան» 24 միավորով առաջին տեղում է: «Սեւիլիան», «Աթլետիկոն», «Ալավեսը» հետ են 1-ական միավոր: «Էսպանյոլն» ունի 21, «Ռեալը»՝ 20 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում